Վրաստանը հրաժարվել է մասնակցել «Եվրանեսթ» Խորհրդարանական վեհաժողովի 12-րդ լիագումար նիստին, որը տեղի կունենա Երևանում՝ հոկտեմբերի 28-30-ը։ «Մենք խորապես մտահոգված ենք «քաղաքացիական հասարակության» անվան տակ այն անհատներին լիագումար նիստին հրավիրելու որոշմամբ, որոնք աջակցել են Վրաստանում կառավարությունը տապալելու վերջին փորձին»,- ասել է Եվրոպական ինտեգրման հարցերով խորհրդարանական հանձնաժողովի նախագահ Լևան Մախաշվիլին:               
 

Դեմենտորները՝ քաղաքական իրականության մեջ

Դեմենտորները՝ քաղաքական իրականության մեջ
28.10.2025 | 19:04

«Հարի Փոթերի» պատմության մեջ դեմենտորները այնպիսի արարածներ են, որոնք չեն սպանում մարդու մարմինը, այլ խլում են նրա ուրախությունը, հույսը և ներքին լույսը։ Դեմենտորները խորհրդանշում են դեպրեսիան, հուսահատությունը և վախը, որոնք խլում են կյանքի գույները:

«Դեպրեսիան այն է, երբ դու կորցնում ես այն զգացողությունը, որ երբևէ ուրախ ես եղել»։

Նրանք սառեցնում են ամեն ինչ իրենց շուրջը, իսկ մարդը դառնում է դատարկ՝ առանց ուժի ու հավատքի։ Այս կերպարը կարելի է դիտարկել որպես քաղաքական խորհրդանիշ: Որոշ ղեկավարներ իրենց վարքագծով գործում են նույն կերպ՝ ոչնչացնելով ոչ թե մարմինները, այլ ժողովրդի ոգին։ Նման գործիչները սովորաբար խոսում են գեղեցիկ, բայց դատարկ խոսքերով, օգտագործում են մանիպուլյացիոն լեզու, իրենց ներկայությամբ առաջացնում են հիասթափություն և անիմաստության զգացում, մարդկանց հոգնեցնում են այնքան, մինչև նրանք դադարում են հետաքրքրվել հանրային կյանքով։ Նրանք չեն սպառնում բացահայտ, այլ հոգնեցնում են մարդկանց, որպեսզի հասարակությունը ինքն իրեն հաշտվի անարդարության հետ։ Քաղաքական դեմենտորների ազդեցության տակ՝ մարդիկ կորցնում են նախաձեռնողականությունը, նվազում է հասարակական վստահությունը, ձևավորվում է անտարբերություն և ներքին դատարկություն։ Ժողովուրդը դադարում է հավատալ իր սեփական ուժերին, իսկ այդ վիճակը հենց այն է, ինչ դեմենտորները ստեղծում են՝ հոգու գողությունը առանց բռնության։

Նրանց իշխանության մնալու մեխանիզմներն են`

Ա. Վախի տարածումը` համոզելով, որ առանց իրենց ամեն ինչ կփլվի:

Բ. Հուսահատության տարածումը` ձևավորելով պատկերացում, թե ամեն բան անիմաստ է:

Գ. Արժանապատվության ոչնչացում` մարդկանց սովորեցնելով չհավատալ իրենց արժեքին ու կարողությանը։

Այս երեք մեխանիզմները միասին ստեղծում են այն վիճակը, երբ ժողովուրդը հոգեպես դատարկվում է՝ դառնալով կառավարելի։ Դեմենտորներին հնարավոր չէ հաղթել բռնությամբ։ Նրանց դեմ պայքարելու միակ ձևը լույսն է՝ հիշողության, գիտելիքի, արժանապատվության և վստահության ձևով։

Հիշել սեփական պատմությունը՝ դա լույս է։ Պահպանել արժանապատվությունը՝ դա լույս է։ Կրթվել և չվախենալ մտածելուց՝ դա լույս է։ Որքան էլ մութ լինի իրականությունը, մեկ մարդու լույսը կարող է չեզոքացնել տասնյակ դեմենտորների ազդեցությունը։

Էնպես որ, դեմենտորները գոյություն ունեն ոչ միայն գրականության մեջ, այլ նաև իրականության՝ իշխանական համակարգերում, որտեղ ժողովուրդը հոգեպես թուլացվում է։

Բայց, ինչպես Հոգվարթսում, այնպես էլ իրական աշխարհում, գործում է նույն օրենքը․«Միայն լույսով կարելի է հաղթել մթությանը»:

Գրիգոր Գրիգորյան

Դիտվել է՝ 174

Մեկնաբանություններ